Դեկտեմբերի6-12

Առաջադրանք 1

Դասարանական

Աքեմենյան Իրանը/Պատասխանել հարցերին/


Հայկազունիների նոր թագավորությունը, Ք. ա. VII-VI դարերում

Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները,  ժամանակագրությունը:

6-րդ դար

Ք․ ա․ 580-570-ական թթ. թագավորում էր Երվանդ I Սակավակյացը։

Ք․ ա․570-525-ական թթ. թագավորում է Տիգրան I Երվանդյանը։

Նա Ք․ ա․ 550 թ. աջակցել է պարսից արքա Կյուրոս Մեծին, Մարաստանը տապալելու գործում, որովհետև այն բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։

Մինչև Ք․ ա․ 522 թ. Հայաստանը արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ։

Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:

Հետևակ-հետիոտն զորք

Աշխարհակալ-մեծ թագավոր, տիրակալ

Արտոնյալ-մեծ իրավունքներ ունեցող

Կապադովկիա-հին երկիր Փոքր Ասիայում

Մարաստան-հին երկիր Իրանի հյուսիսում

Աքեմենյան տերություն-հին պարսկական տերություն

Աղվանք-հին երկրամաս Հայաստանից արևելք, այսօրվա Ադրբեջանի տարածքում

Աշակերտել-աշակերտ լինել

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Տիգրան I Երվանդյանին թագավորել է 570-525 թթ.: Նա հիշատակվում է որպես իմաստուն և տաղանդավոր։ Մովսես Խորենացու կարծիքով Տիգրանը Հայկից և Արամից հետո ամենաքաջ թագավորներից է։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Վերլուծել  Բեհիսթունյան արձանագրությունը:

Բեհիսթունյան արձանագրությունները մեզ թողել է Դարեհ I-ը, որտեղ գրված է եռալեզու արձանագրություններ: Այդ արձանագրության մեջ պարսկերեն լեզվով Հայաստանը կոչվում է Արմենիա, էլամերեն լեզվով Հարմինույա, իսկ բաբելերեն լեզվով Ուրարտու:

Եթե Դարեհ I-ը մյուս երկրները կարողանում էր նվաճել առանց դժվարության, ապա դեպի Հայաստան պահանջվեց հինգ արշավանք: Եվ հինգերորդ արշավանքից հետո հայերն ընդունեցին Դարեհի գերիշխանությունը:

Առաջադրանք 2

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Ք. ա. 336 թվականին գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին, որը քսան տարեկան էր: Նա կոչվեծ Ալեքսանդր Մեծ և տիրեց 336-323 թվականները: Ալեքսանդր Մակեդոնացու միջոցով կործանվեց Աքեմենյան տերությունը՝ Դարեհ III-ը պարտվեց, դիմեց փախուստի և հետագայում սպանվեց: Գավգամելայի ճակատամարտին հայերը աքեմենյան զորքի կազմում էին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ III-ը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը: Երբ հայկական զորքերը վերադարձան Գավգավմելայի ճակատամարտից, բարենպաստ իրավիճակ ստեղծվեց վերականգնել Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ III-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Փոքր Հայքում՝ Միթրաուստեսը: Այդպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Թվարկել  Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

Տեղի ունեցավ Մակեդոնական և Հայկական զորքերի բախում: Նրանք նպատակ ունեյին Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Բայց հայերը ոչնչացրեցին հակառակորդի բանակը և խեղդամահ արեցին նրանց զորավարներին: Դրանից հետո Ալեքսանդր Մեծը խուսափեց հայերի հետ նոր առճակատումից:

Ալեքսանդ Մակեդոնացու վեպում նշված է, որ նա ձգտում էր անմահությանը և կարծում էր, որ անմահության աղբյուրը Արատտայում էր, այսինքն՝ Հայաստանում: Նա այդպես էր կարծում, քանի որ Հին Արևելքի գրերում ակնկալվում էր, որ Եդեմ-դրախտը գտնվում է Հայաստանում, իսկ դրախտում գտնվում էր անմահության խորհրդանիշը: Բայց քանի որ հայերը Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի մեծամասնությանը սպանել էին, նա չհաճախեց Հայաստանը:

Աղբյուրներ

Երվանդունիներ

Հայկազուն Երվանդունիների թագավորություն

Երվանդունիներ

Լրացուցիչ

Համեմատել «Գիլգամեշ» էպոսը և «Ալեքսանդրի վեպը

Ալեքսանդրի վեպում նա ձգտում էր անմահության, որի համար ճանապարհ է բռնում դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի։ 

Գիլգամեշ էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության, նա ճանապարհ էր բռնել դեպի Արատտա այսինքն դեպի Հայաստան ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s