Պատմություն

Առաջադրանք 1.

Մեծ  Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:Արտաշեսյան վերջին գահակալները:

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

  • կառավարման թվականները
    Արտավազդ Բ- Ք․ա 55-34թթ․
    Արտաշես Բ- 30-20թթ․
  • ներքին քաղաքականությունը
    Արտավազդ Բ-Հատեց դրամներ իր պատկերով: Նա կիրթ և գրագետ մարդ էր գրում էր ողբերգություններ ճառեր ու պատմական երկեր:
    Արտաշես Բ- Արտաշես Բ-ն ջանքեր գործոդրեց Հայաստանը վերադարցնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ։ Արտաշես Բ-ն օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենարեց ու կրկին հզորացրեց երկիրը։ Նա հատեց դրամներն՝ իր պատկերով ու <<Արքայից արքա>> մակագրությամբ։
  • արտաքին քաղաքականությունը
    Արտավազդ Բ — Նա դաշինք կնքեց Պրթևստանի արքա Օրոդես Բ-ի հետ: Նա զորք չտրամադրեց հռոմեացի զորավար Կրասոսին՝ ելնելով Մեծ Հայքի շահերից: Ք.ա. 38թ. Գահ բարձրացավ Օրոդես բ-ի որդի Հրահատը և պզվեց հայ-պարթևական դաշինքը: Նա զորք տրամադրեց հռոմեացի զորավեր Անտոնիոսին:Արտաշես Բ — Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշարրություն սևեռնեց Արևելքի վրա։ Ք․ա 20թ․ հռոմեակն զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II պատանդ տարված որդիներից Տիգրանը։ Նա 14 տարի ապռել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ։
  • ժամանակագրությունը. Արտավասդ Բ- Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են այն մասին, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ փայլուն տիրապետելով հունարենի։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն մեզ չեն հասել:Արտաշես Բ- Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Գահին նստեց Տիգրան-3-ը Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը:Տիգրան 3-ի մահից հետ գահ բարձրացավ նրա որդի Տիգրան 4-ը: Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ ուժ գահ բարձրացրեցին Արտավազդի ամենափոքր որդուն՝ Արտավազդ 3-ին, որը 29 տարի ապրել էր Հռոմում և դարձել էր շատ հռոմեասեր:Այդ պատճառով Հայերը չհաշտվեցին նրա հետ և կրկին գահ բարձրացրեցին Տիգրան 4-ին: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ պատերազմում զոհվեց Տիգրան 4-ը, և այդպես ավարտվեց Արտաշեսյանների Արքայատոհմը:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Արտաշես 2-ի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

Հռոմեացիները գահընկեց են անում Տիգրան 4-ին և թագավոր են հռչակում նրա հորեղբայր Արտավազդ 3-ին (Ք. ա. 5-2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց

Առաջադրանք 2

ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/

Ֆիլմը դիտելուց հետո գրավոր ներկայացրու

  • նոր հետաքրքիր տեղեկությունները

Հետաքրքիր էր իմանալ, որ դեպի Առտաշատ ջուրը գնումեր տասնյակ կիլոմետրերով կավե խողովակների միջով: Եվ հետաքրքիր էր իմանալ, որ մարդիկ չեն կարող հստա ասլ թէ որտեղ է ծնվել Արտավազդ Բ:

  • համեմատիր գրքում տեղակայված տեղեկությունների հետ

Գրքում ավելի պատմական փաստեր են ֆիկսած, իսկ ֆիլմի մեջ սիտուացիաներ են ներկայացրած տարբեր դեմքերի կողմից:

  • գրիր փոքրիկ  եզրակացություն

Կարող եմ եզրակացնել, որ Արտավազդ Բ-ն շատ խիզաք արքա էր, ով նույնիսկ պատրաստ էր նալ իր կյանկը ժողովրդի և պետության համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s