Գոմաղբ

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողիկառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումընվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։ 

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s