
Ի՞նչու ենք Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական,իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:
Արեգակը և աստղերը բնական են, քանի որ նրանց ստեղծել է բնությունը, իսկ մոմը և էլեկտրական լամպը մարդիկ:
2 Ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:
Համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածման ժամանակ առաջանում է մթնախցիկում, արեգակի և լուսնի խավարումներ:
3 Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:
Եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները չէր լինի ստվեր:
4 Օգտվելով վերևում նշված նկարից՝ բացատրե՛ք Լուսնի լրիվ և մասնակի խավարումները:
Երբ արեգակի, երկրի և լուսնի կենտրոնները հայտնվում են մեկ ուղղու վրա, և երկիրը գտնվում է մեջտեղում ապա տեղի է ունենում լուսնի լրիվ խավարում: Իսկ եթե լուսինը արեգակի և երկրի հետ նույն ուղղու վրա չի գտնվում, այդ երևույթը կոչվում է մասնակի խավարում:
Տնային առաջադրանք։
- Ինքնուրույն լույս արձակող մարմիներն անվանում են լույսի աղբյուրներ։
- Մարդը ի՞նչ լույսի աղբյուրներ է ստեղծել։
Մոմ, էլեկտրական լամպ, նեոնային լամպ և այլն:
- Ո՞ր դեպքում է դիտվում Արեգակի խավա֊րումը։
Երբ, որ լուսինը գալիս է և հայտնվում է արեգակի ու Երկիր մոլորակի մեջտեղում, այդ ժամանակ դա փակում է ճառագայթների ճանապարհը դեպի Երկիր, այդ պատճառով ճառագայթները չեն կարողանում հասնեն մեզ և մեր մոտ ամեն ինչ ժամանակավոր մթնում է, այս երևույթը կոչվում է Արեգակի խավարում:
- Լուսինը ինչպիսի՞ մարմին է։
Լուսինը սեփական լույսից զուրկ մարմին է և թափանց
- Ի՞նչպես են տարածվում լույսի փնջերը։
Լույսի աղբյուրի դիմաց դնելով փոքր անցք ունեցող պաստառ՝ դուք կտեսնեք, թե ինչպես են տարածվում լույսի փնջերը: