Ինքնաստուգում

Ներկայացնել Արտաշես I-ի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները:

Վարչական բարեփոխումները –  բաժանեց իր թագավորությունը 120 գավառները, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել թագավորությունը:

Ռազմական բարեփոխումները –  բանակը բաժանեց չորս զորավարության:

Հողային բարեփոխումը – Նա հողաբաժան սահմանաքարեր է կանգնեցրել մասնավոր և համայնական գյուղացիների հողերի միջև:

2.Հիմնավորել Տիգրան մեծի հզոր արքա լինելը:

Տիգրան Մեծը Ք.ա. 95-70թթ ստեղծեց գեր տերություն, որի սահմանները ձգվում էին Եգիպտոսից, Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կասպից ծովից մինչև Պարսից ծոց։ Տիգրան Մեծի օրոք բանակը կազմում էր 300000 հոգի, որի մեջ ընդգրկված էին նվաճված երկրների` Սելևկյան պետության Պարթևստանի և Կապադովկիայի բանակները։

3.Համեմատել Արտավազդ II և Արտաշես II արքաներին:

Արտաշես Բ-ը Արտավազդ Բ-ի որդին էր։ Արտավազդ Բ-ը` համաձայն Արտաշատի պայմանագրի, զորքերով օգնեց հռոմեացիներին։ Բայց երբ հռոմեացիները հարձակվեցին Հայաստանի վրա, Արտավազդ Բ-ը փորձեց բանակցել նրանց հետ, բայց գերևարվեց և ուղարկվեց Եգիպտոս։

Արտաշես Բ-ն ազատեց Հայաստանը Հռոմի դաշնակից Ատրպատականից և միացրեց այն Հայաստանին։ Տասնամյա խաղաղության ժամանակահատվածում նա շենացրեց և հզորացրեց Երկիրը, իսկ հետո սպանվեց։

4.Ներկայացնել Արտաշեսյանների անկման 3 պատճառ:

1)         Հռոմեացիները` խաբելով գերի վերցրին Արտավազդ Բ-ին և սպանեցին։ Սխալ էր դաշինք կազմելը հռոմեացիների հետ։

2)         Արտավազդ Բ-ի երկու որդիներն էլ մեծացան Հռոմում։ Նրանցից մեկը` Արտավազդ Գ-ը խիստ հռոմեասեր էր։

3)         Երբ Տիգրան Դ-ը զոհվեց, նրա քույր Էրատոն հրաժարվեց գահից։

5.Լրացնել իրադարձությունները

5.Լրացնել իրադարձությունները։

Մ.թ.ա.190թ. ճակատամարտ Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտվեցին Հռոմին։

Մ.թ.ա.189-1թթ

Մ.թ.ա.189-160թթ. Մեծ Հայքի անկախություն և Արտաշեսյան թագավորության ստեղծում, Փոքր Հայքի անկախություն։ Հայկական տարածքների մեծ մասի միավորումը Մեծ Հայքի թագավորության մեջ Արտաշես Ա-ի կողմից։

Մ.թ.ա.160-115թթ. Արտավազդ Ա-ի կառավարում։

Մ.թա.115-95թթ Արտավազդ Ա-ի եղբայր` Տիգրան Ա-ի կառավարում։

Մ.թ.ա.95-55թթ Տիգրան Մեծի կառավարում, Մեծ Հայքի վերամիավորում։

Մ.թ.ա.66 Պոնտոսի գրավումը Հռոմի կողմից, Տիգրան Մեծի և Պոմպեոսի կողմից Արտաշատի պայմանագիրը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s