Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը[2]։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում։
Պոլիս, Քաղաք-պետություն, հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձև Հին Հունաստանում և Հին Իտալիայում։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործական բնակավայրի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և մասնավոր սեփականություն։
Ֆիզիկական արատ չուներ, բայց գլուխը մի քիչ երկարավուն էր և անսովոր մեծ։ Այս պատճառով էլ բոլոր արձաններում նա պատկերված է սաղավարտով։ Աղբյուրների վկայությամբ Պերիկլեսի երաժշտության ուսուցիչը Դամոնն էր, մինչդեռ Արիստոտելը նշում է, որ նրա ուսուցիչը եղել է Պիթոկլիդեսը։ Իսկ Դամոնը հետագայում դարձավ Պերիկլեսի անձնական խորհրդականը։ Սակայն Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անարսագորասն էր, որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր։
