Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է։
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սարսուռ – դողդողանք
2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
Կարմիր սարսուռ է կաթում։
Կարմիր սարսուռ է տանում։
Այնպես անուշ է։
Բայց երբ թռչում է քարից։
3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։
Առուն ինչպես կլռի,
Ձեռքինը կուժ է:
4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․
Ժայռից մասուր է կաթում․․․
Ժայռից տերևներն ու մասուրներն են թափվում։
5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։