Ամփոփիչ աշհխատանք🎞

Ներկայացնել  Իտալիայի աշխարհագրական դիրքը։

Իտալիայի ափերը երեք կողմից ողողում են Միջերկրական ծովի ափերը, իսկ Ալպանյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից։ Իտալիայի մասն են կազմում նաև հարակից կղզիները, որոնցից ամենամեծը Սիցիլիան է։

2.Ներկայացնել Հռոմ քաղաքի հիմնադրման մասին ավանդազրույցը։

Լատինական քաղաքներից մեկում արքայի դուստրը ռազմի Մարս աստծուց ունեցավ
երկվորյակներ՝ Հռոմուլոսին և Հռեմոսին: Արքայի եղբայրը, վախենալով, որ երեխաները կժառանգեն գահը, որոշեց ազատվել նրանցից, դրեց զամբյուղը և նետեց Տիբրոս գետը:
Ալիքները նրանց ափ հանեցին, էգ գայլն էլ կերակրեց: Մի հովիվ մեծացրեց ու դաստիարակեց նրանց: Եղբայրները որոշեցին վրեջ լուծել թշնամուց: Որոշեցին հիմնել իրենց քաղաքը: Այն տեղ, ուր ալիքները նրանց ափ էին հանել, սկսեցին քաղաք կառուցել: Բայց վեճ եղավ, և Հռոմուլոսը սպանեց Հռեմոսին: Նա ավարտին հասցրեց քաղաքի շինարարությունը և իր անունով կոչեց Հռոմ: Խորհրդանիշը դարձավ էգ գայլը:

3.Ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին։

Գլադիատորները ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ։ Ստրուկները կատարում էին ամենածանր աշխատանքները և ապրում ամենասուղ պայմաններում։

4.Բացատրել բառերը.

Պրինցիպատպրինցիպատ նշանակում է առաջին քաղաքացու կառավարումգլադիատորգլադիատորները ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ։ Ստրուկները կատարում էին ամենածանր աշխատանքները և ապրում ամենասուղ պայմաններումպլեբեյպլեբեյները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ, նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին, պատրիկ-պատրիկ նշակում է հայր ունեցող, այսինքն՝ ազնվածին։ Պատրիկները հռոմի լիրրավ քաղաքացիներ էին։ Նրանք իրավահավասար էին և պետությամբ նկատմամբ ունեին հավասար պարտավորություններսենատծերակույտկոնսուլբարձրագույն կառավարական պաշտոնյաների անվանումը հին Հռոմումլեգեոնբանակռեսպուբլիկանհանրապետականություն, հեթանոսություն-հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է։ Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները, դիկտատոր-բարձրաստիճան պաշտոնյա, որ սենատի կողմից նշանակվում էր վտանգների դեպքում՝ ստանալով անսահմանափակ լիազորություններ և իրավունքներ։

5.Մի քանի նախադասությամբ ներկայացրու ներքոհիշյալ կայսրերին, հիմնավորիր ում օրոք կցանկանայիր ապրել.Հուլիոս Կեսար, Գայոս Օկտավիանոս, Մարկոս Ավրելիոս, Մարկոս Տրայանոս:

Կեսարը պատերազմի միջոցով էր ուզում հասցնել իր նպատակին։ Եվ ի վերջո Իսպանիայից մինչև Եփրատ, Բրիտանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, Հաստատվեց Կեսարի իշխանությունը։ Նա ուզում էր թուլացնել բանակի դերը։ Նա ձգտում էր բարենորոգումների միջոցով ստեղծելու քաղաքացիական համաձայնություն։ Բայց նա իսկական բռնապետ էր։ Բայց Կեսարի հակառակորդները նրա դեմ դավադրություն կազմակերպեցին և Կեսարը սպանվեց Ծերակույտի դահլիճում։

Գայոս Օկտավիանոսը բարեփոխեց հռոմեական տերության բանակը, գանձարանը, նահանգների կառավարումը։ Կարգավորեց ունեցվածքային և ընտանեկան հարաբերությունները։ Նա հովանավորում էր արվեստը, գիտությունը, գրականությունը։ Նրա շնորհիվ Հռոմում վերականգվեց խաղաղության և ապահովության մթնոլորտը։ Իրականում նա խորամանկ էր, գործում էր շատ զգույշ, ցույց էր տալիս, թե իբր վերականգնում է բարի և հին հանրապետությունը։ Նա կառավարման համակարգը միապետությունն էր։ Նա ուներ անսահման իշխանություն, վարում էր պետության ամենաբարձր պաշտոնները։ Նրա անձը սկսեցին սրբացնել և նրան շնորհվեց Օգոստոս՝ սրբազան պատվանունը։

Մարկոս Ավրելիոսը խոշոր իմաստասեր էր և հմուտ պետական գործիչ։ Նրա կարծիքով անիմաստ էր ընդլայնել տերությունը։ Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո։

Մարկոս Տրայանոսի ժամանակ հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմական գագաթնակետին։ Հաղթանակներ տանելով Հռոմի բոլոր սահմաններում՝ Տրայանոսը ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին՝ Պարթևստանին։

Ես կուզեի ապրել Մարկոս Ավրելիոսի օրոք, քանի որ նա մտածել է ոչ միայն պետության շահերի մասին էր մտածում, այլ նաև բնակչության ապահովության, նրանց բարեկեցության։

6.Ամենահետաքրքիր փաստը ,որ բացահայտեցիր հռոմեացիների մասին։

Ես հետազոտական-թարգմանական աշխատանք կատարեցի Կալիգուլա կայսրի մասին և նրա պատմությունը շատ հետաքրքրեց ինձ, հատկապես որ իր մականունը ստացել է զինվորական կոշիկ կալիգայից, որը կրում էր փոքր հասակում։ Նա սկզբում բարեխիղճ կայսր է եղել, հետո միանգամից փոխվել և դաժան և վատ կայսր դարձել։

7.Ներկայացրու հռոմեական դիցարանից 5 աստվածների։

Յուպիտերը-աստվածների հայրն էր։
Մարս-ռազմի ասված։
Վեներա-սիրո և գեղեցկության ասվածուհի։
Դիանա-անտառների, լուսի, բուսականության դիցուհին էր։
Լիբերոսը-խաղողի, գինու դիցն էր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s