Մայիսի 10-15. Առաջադրանք 1 և 2. Պատմություն.

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»

Ներկայացնել Խոսրով Երկրորդ,  Անակ Պարթևի հարաբերությունները:

3-րդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհը I-ը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ II-ը ստիպված հեռանում է Հռոմեական կայսրություն։ Հայոց գահին նստում է Խոսրով II-ը: Պարսից արքան, պարտություններ կրելով հայոց Խոսրով թագավորից, Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու հանձնարարությամբ։ Անակը խաբել էր, իբր իրեն հետապնդում են, և ապաստանել էր Արտազ գավառում։ Հայստան գալուց և որդու՝ Գրիգորի ծնվելուց 3 տարի անց Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Իսկ Անակին իր մերձավորների հետ սպանում են հայ զորականները Երասխ գետի Տափերական կամրջի մոտ։ Խոսրովի որդուն՝ Տրդատին պարսկական հետապնդումներից պաշտպանելու համար դայակները փախցնում են և տանում են Հռոմեական կայսեր արքունիք։

Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը;

Սասանյանների նվաճողական քաղաքականության հետևանքով 260-ական թթ կեսերից հայոց գահը զավթում են Պարսից դրածո մի քանի թագաժառանգներ։ Մովսես Խորենացին այդ ժամանակաշրջանը բնութագրել է որպես <<Ժամանակ անիշխանության>>։ Օտար գահակալները ձգտում էին հայերին պարտադրելու զրադաշտականությունը՝ Պարսկական պետական կրոնը։ 

Պատմել զրադաշտականության մասին:
Զրադաշտականությունը հին իրանական դուալիստական կրոն, որը ծագել է ք.ա. 10-7-րդ դարերում Զրադաշտ (Զարատուշտրա) մարգարեի քարոզչության արդյունքում: Նա իրեն հռչակել էր գլխավոր աստծո՝ Ահուրամազդայի պատգամաբեր և մերժում էր հին աստվածություններ հանդիսացող դևերի պաշտամունքը:

Զրադաշտականության հիմնական գաղափարախոսությունը կապված է երկվության՝ չարի և բարու հետ, այսինքն՝ կան երկու ոգիներ, որ այս աշխարհում պատերազմի մեջ են միմյանց հետ։ Շատ հետաքրքիր են նաև զրադաշտական կրոնի սովորույթները, որոնցից շատերը յուրօրինակ են, իսկ մի քանիսն անգամ նման են որոշ հայկական սովորույթներին, որոնք, ըստ ամենայնի, ծագել են մինչքրիստոնեական շրջանից։

Զրադաշտականությունը եղել է Սասանյան կայսրության, ամենայն հավանականությամբ՝ նաև Աքեմենյանների ու պարթև Արշակունիների կրոնը: Արևմտյան իրանագետների կողմից այն շատ է ուսումնասիրվել, սակայն հայկական գիտական շրջանակներում շատ քիչ են անդրադարձել այս կրոնին, և չկա այլ աշխատություն, որը կներկայացնի զրադաշտականության քիչ թե շատ ամփոփ բնութագիրը:

«Այժմ զրադաշտականությունը փոքր կրոն է, ունի մոտ 100-120 հազար հետևորդ, բայց պատմական մեծ ազդեցություն է ունեցել: Շատ են առնչությունները նաև հայերի հետ, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտը տեղի ունեցավ, քանի որ Սասանյան կայսրությունը տարածում էր զրադաշտական կրոնը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, էջ 126-127Զրադաշտականություն,  

Զրադաշտականություն

Առաջադրանք 2

Տրդատ Երրորդի գահակալությունը

Հիմնավորել Տրդատ Երրորդի մեծ պատիվների արժանանալը, հռոմեական կայսեր կողմից:

Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Նա մեծ սխրագործություններ է կատարել նաև մարտադաշտում։ Նա 276 թվականին մենամարտում է գոթերի իշխանի դեմ և հաղթում։ Այդ իսկ պատճառով Հռոմեական կայսրը Տրդատին մեծ պատիվների է արժանացնում, թագադրում և հռոմեական օգնական զորքով ճանապարհում Հայոց աշխարհ։

Ներկայացնել կապը այս անձանց , հասկացությունների հետ Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմյաց կույսեր, քրիստոնեություն:

Տրդատի մոտ ծառայության էր անցել Պարթև Անակի որդիներից մեկը՝ Գրիգորը։ Տրդատը զգում է, որ Գրիգորը հետևում է քրիստոնեական ուսմունքին, սկսում է նրան նեղել, պատուհասել, զանազան տանջանքներ պատճառել, որպեսզի նա թողնի քրիստոնեությունը և հետևի հեթանոս աստվածների պաշտամունքին։ Տրդատը հրամայում է նրան փակել Խոր վիրապի ստորգետնյա բանտում։ Այդ ժամանակ հռոմեացիների հետապնդումներից փախչելով Հռիփսիմյաց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը սիրահարվում է Հռիփսիմե կույսին։ Սակայն Հռիփսիմեն քրիստոնյա էր և մերժում է Տրդատի սերը։ Հռիփսիմեն և մյուս կույսերը նահատակվում են 301 թվականին՝ մինչև քրիստոնեության ընդունումը։ Տրդատը ծանր է տանում Հռիփսիմեի մահը և ծանր հիվանդանում է։ Այդ ժամանակ Տրդատի քույրը տեսիլք է տեսնում, որ իր եղբորը կարող է փրկել միայն Գրիգորը։ Եվ Խոր վիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է արքային և սկսում քրիստոնեություն քարոզել։

Ներկայացնել Մծբինի պայմանագրի նշանակությունը հայերի համար:

298 թվականին Մծբնիում կնքվում է հռոմեա-պարսկական 40 ամյա խաղաղության պայմնագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և 298 թվականին Տրդատը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,, էջ 128-130,  Հայ հին վիպաշխարհ,

Մծբինի պայմանագիր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s