պատմություն

Առաջադրանք 1

Հին Հայաստանի մշակույթը/Հայոց պատմություն,էջ 145-147/

Հայկական վիպերգերը/Հայոց պատմություն,էջ 150-153/

Հայ հին վիպաշխարհ/ԸՆտրել պատմություններից մեկը, կարդալ, պատմելով գրել բլոգում, կամ տեսանյութ պատրաստել/

Արտաշատի շինարարությունը

Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, ոտ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանղ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Քաղաքի կառուցմանը մեծապես նպաստում էր Երասխ գետը, որի վրայով ղյուրությամբ կարելի էր անտառափայտ տեղափոխել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։

Արտաշատում Արտաշեսը մեհյան է կանգնեցնում, Բագարանից այնտեղ փոխադրում Անահիտ դիցուհու արձանը և մնացած բոլոր հայրենական կուռքերը։ Տիր աստծո արձանը, սակայն, կանգնեցնում է քաղաքից դուրս, ճանապարհի եզրին։ Արմավիրից տարված և Երվանդաշատում վերաբնակեցված բոլոր հրեա գերիներին Արտաշեսը դուրս է բերում և բնակեցնում Արտաշատում։ Հրեա գերիներից բացի, Արտաշեսը Երվանդաշատի բոլոր վայելչությունները, որ դարձյալ տարված էին Արմավիրից կամ էլ Երվանդի կողմից էին կառուցվել, հանում բերում է Արտաշատ։ Դրանց վրա Արտաշեսն ավելացնում է նաև նոր կառույցներ ու կերտվածքներ, կարգավորում և Արտաշատը ղարձնում արքայանիստ քաղաք։

Առաջադրանք 2

Հայոց նախաքրիստոնեական հավատքը/Հայոց պատմություն,էջ 154-156/

Գրավոր մշակույթըՀայոց պատմություն,էջ 158-160/

Այս թեմաներով գրել փոքրիկ հետազոտական աշխատանք

1. Հայկական պետությունների դիցարանները Հեթանոսություն-բազմաստվածություն Դիցարան-աստվածների տուն,պանթեոն,ընտանիք, համախումբ Հայկ-Արատտա երկրի հովանավոր աստված, արարչագործ Հայաստանի Աստծո որդին(բազմաստվածությունից հետո Հայկը համարվել է մեր ազգի նախնի նահապետը):
Վանի թագավորության դիցարան-Մհերի դուռ(Խալդյան դարպաս)- Խալդ, Թեյշեբա, Շիվինի Նոր դիցարան-Արամազդ՝ նոր դիցարանի ղեկավար, երկնքի ու երկրի արարիչ Անահիտ-Ոսկեմայր, հայոց աշխարհի փառքը, հովանավոր և պահապան աստվածուհին Վահագն- ռազմի, քաջության Աստված Աստղիկ-լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի( վարդավառի տոնը, Մշո դաշտ) Նանե- մայրության և ընտանիքի պահապան դիցուհի Արեգ-Միհր-արեգակի, լույսի, արդարության աստված Տիր-դպրության աստված, գրի- գրականության, արվեստի աստված Վանատուր- հյուրընկալության աստված
2. Գրավոր մշակույթը. 405թ.-Մաշտոցյան գրերի ստեղծում Հույն պատմիչ Փիլոստրատոս-վկայոըմ է Արշակ Ա արքայի ժամանակ օգտագործված հայկական գրերի մասին։(34-35թթ.) 235թ.-ժամանակագրություն,հույն պատմիչ.հայերին դասում է սեփական գիր ունեցող ժողովուրդների շարքում։ Ագաթանգեղոս-վկայում է հայկական նշանագրերի, նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր Աստծո պաշտամունքի մասին:
Մովսես Խորենացի (5րդ դարի պատմիչ, պատմահայր)-տեղեկացնում է, որ 2-3րդ դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը(արխիվ): Օտար լեզուների կիրառումը-պարսկերեն, էլամերեն, ասորերեն, հունարեն, բաբելոներեն, արամերեն և այլն։ Հայկական մեհենագրություն- մեհյանների՝ տաճարների գիր, սրբազան գիր, մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ։ Ունեցել են պատկերների տեսք, կոչվել են պատմերանշաններ( օրինակ եգիպտական հիերոգլիֆները)։
Վանի թագավորության մեհենագրություն- 300 նշան, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով։ Հայաստանում կիրառված օտար գրահամակարգերը- խեթա-լուվիական հիերոգլիֆներ, ասուրա-բաբելական սեպագիր, ուրարտական սեպագիր։ Հին Հայաստանում կիրառվել է երկու այբուբեն՝ հունական և արամեական։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s