Գործնական քերականություն

րանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում: Բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ, երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում:

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում:

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա:

-Մանա՛ս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում:

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել:

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը, մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում: Ուստան էլ տաշած քարերն էր շարում:

Առաքելը գյուղում չէր, վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար:

-Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի,  որ զոռ ես անում,- ասաց Մանասը : -Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ:

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած, ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես:

Եվ առ հա, մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ, Մանասին արնաթաթախ տուն տարան:

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն:

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:

Սահմանադիր-սահման+ա+դիր
Զմրուխտափայլ-զմրուխտ+ա+փայլ
Կանխավճար-կանխ+ա+վճար
Սնափառ-սն-ա+փառ
բաղաձայն-բաղ+ա+ձայն
Պարտատեր-պարտ+ա+տեր
Կենսախինդ-կենս+ա+խիտ
Ջրամուկ-ջր-ա+մուկ
արևամանուկ-արև+ա+մանուկ
ձեռագործ-ձեռ+ա+գործ
Նորամուտ-նոր+ա+մուտ
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսընկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

Կենարար-կեն+արար
Կենսուրախ-կենս+ուրախ
Զուգընթաց-զուգ-ընթաց
Ջրկիր-ջր+կիր
Ջրհեղեղ-ջր+հեղեղ
Բանբեր-բան+բեր
Քարտաշ-քար+տաշ
Տնպահ-տն+պահ
Լուսնկա-լուսն+կա
Մթնկա-մթն+կա
Ձնծաղիկ-Ձն+ծաղիկ
Ռնգեղջյուր-ռնգ-եղջյուր
Քարափ-քար+ափ
Մոլեռանդ-մոլ+եռանդ
Հրձիգ-հր+ձիգ
Քարտաշ-քար+տաշ
Ակնհայտ-ակն+հայտ

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:

Անգույն-Դժգույն
Անբախտ-դժբախտ
Անգետ-Տգետ
Անշնորք-Ապաշնորհ
Անարդյունք-ապարդյուն
Անօրեն-ապօրինի
Անձև-

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s