
- Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:
Բարձրություն(երկարություն), զանգված, արագություն, անկման ժամանակ: - Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:
Չափել ֆիզիկական մեծություն ՝ նշանակում է, այն համեմատելնույնատիմ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր: - Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:
Չափեզր, չափաքանոն, չափագլան, վայրկյանաչափ, սենյականին և բժշկական ջերմաչափ: - Ինչ է չափիչ սարքի սանդղակը:
Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ: - Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:
Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք: - Որն է սարքի չափման սահմանը:
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման: - Ինչից է կախված չափման սխալը:
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից: - Որն է կոչվում ուղղակի և որը անուղղակի չափում: Բերեք օրինակներ:
Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ, ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն: Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով: - Հնարավոր է արդյոք սանտիմետրական բաժանումներ ունեցող չափաքանոնով երկարություն չափել 1մմ-ի ճշտությամբ:
Այո, հնարավոր է: - Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի դասագրքի թերթի հաստությունը
Չափելով գրքի թերթերի հաստությունը և բաժանում ենք այն թերթերթերի քանակի վրա և ստանում ենք մեկ թերթի հաստությունը։