1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Օրիանկ՝ ջուրը հասում է, ժամացույցի սլաքնրեը պտտվում են, խնձորը ծառից ընկնում է և այլն։
3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:
6.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ է կոչվում այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Այն հնարավոր է լինել անտեսանելի և տեսանելի: Եթև շարժումը ուղիղ է, կոչվում է ուղղագիծ:
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։
8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Անցած ճանապարհը ենթադրում է որոշակի ժամանակահատված։
Իսկ հետագիծը՝ ոչ։
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:
10..Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t
11..Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 մ/վ, 1 կմ/ժ:
12..Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:
Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V
6. Ինչպե՞ս է շարժվում մարմինը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը: