Եղ․ Չարենց. ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

4․ Եղ․ Չարենց

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։

—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,

—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Առաջադրանքներ

1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:
2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:

4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s