Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2- ը Պատմություն

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Քրիստոնեական եկեղեցին/ էջ10-14/պատմել/, տալ նոր հասկացությունների բացատրությունը

2.Համեմատել քրիստոնեությունը/աղբյուր/ և հեթանոսությունը/աղբյուրը/՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

Տարբերություններ

Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը : Իսկ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ 

 Քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

Լեգենդիտարբերակները 

Առաջին տարբերակ՝Ժան դե Մայի

Առաջին գրողը, որը իմացել է լեգենդի մասին, եղել է դոմինիկացի ժամանակագիր Ժան դե Մային (Jean de Mailly), որից մեկ այլ դոմինիկացի՝ Ստեֆան դե Բուրբոնը (Etienne de Bourbon)  փոխառություններ է արել իր ՝ «Սուրբ Հոգու յոթ պարգևները» («Seven Gifts of the Holy Ghost») գրքի համար:

Ըստ այդ տարբերակի` պապուհին ապրել է մոտավորապես 1104թ.: Անասելի տաղանդավոր կինը, ով հագնված էր տղամարդու նման, դարձել է քարտուղար կուրիայում, հետո` կարդինալ, ինչից հետո էլ՝ Պապ: Մի անգամ ձիու վրայից վայր ընկնելով, նա տղա է լույս աշխարհ բերում: Դրանից հետո նրան կապում են ձիու պոչից, քարշ տալիս ամբողջ քաղաքով, քարկոծում այնքան, մինչև կմեռնի: Նրան թաղում են այնտեղ, որտեղ նա մահացել էր: Հովհաննեսուհու «գահակալման» ժամանակ, ըստ լեգենդի, առաջ եկած չորս եռօրյա պահքերը՝ ձմռանը, ամռանը, գարնանը և աշնանը, նրա պատվին կոչվեցին «Պապուհու պահքեր»:
Երկրորդ Տարբերակ՝ Մարտին Պոլյակ

Մարտին Պոլյակի «Կայսրերի և Պապերի ժամանակագրությունը» աշխատության մեջ մասնավորապես ասվում է.
«Լևոն IV-ից հետո Պապական աթոռը 2 տարի, 5 ամիս և 3 օր զբաղեցրել է անգլիացի Հովհաննեսը՝  Մայնցից: Նա , ինչպես ենթադրվում է, կին է եղել: Դեռ մանուկ հասակում այս կինը ժամանել է Աթենք` իր ընկերոջ հետ` տղամարդու հագուստով: Նա այնպիսի հաջողության է հասել կրթության բնագավառում, որ ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ: Եղել է Հռոմում, այնտեղ դասավանդել գիտություններ և դրանով էլ գրավել է մարդկանց ուշադրությունը: Նա մեծ հարգանք էր վայելում` շնորհիվ իր գերազանց վարքի և էրուդիցիայի, և ի վերջո պապ է ընտրվում: Հղիանալով իր հավատարիմ ծառաներից մեկից, նա ծննդաբերում է  Սբ. Պետրոսից Լատերան գնացող երթի ժամանակ, ինչ-որ տեղ, Կոլիզեումի և Սբ. Կլեմենտեի միջև: Նա մահացել է գրեթե նույն պահին, և ,ասում են, որ թաղվել է հենց իր մահվան վայրում: Այժմ, պապականությունը խուսափում է այդ ճանապարհով իրականացնել երթերը, և շատերը մտածում են, որ դրա պատճառն ատելությունն է»:

Հովաննեսուհին երեխա է ունենում երթի ժամանակ

Այստեղ առաջին անգամ օգտագործվում է «Հովհաննեսուհի» անունը, որն էլ հիմա տրվում է պապուհուն:
Մարտին Պոլյակը ապրել է կուրիայում, ծառայել որպես քահանա և խոստովանահայր: Նրա պապական պատմությունը եղել է շատ կարդացվող, ինչի հետևանքով էլ  լեգենդը ձեռք է բերել համընդհանուր ճանաչում:

Ժամանակագրական ձեռագրերից մեկում պապուհու ճակատագիրը նկարագրվում է այլ կերպ. «Ծննդաբերությունից հետո նա գահընկեց է արվում: Նրա տղան, որը դարձել էր Օստիայի եպիսկոպոս, մահից հետո նրան հողին է հանձնում»:

Պապուհու՝ միֆ լինելու գլխավոր ապացույցները.

1. Ոչ մի ժամանակակից պատմական աղբյուր ոչինչ չգիտի նրա մասին: Բացի այդ, չկա նրա մասին որևէ հիշատակում մինչև XIII դ. և հիմա անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է պապուհու գահակալումը վրիպել X- XIIIդդ. պատմագիրների աչքից:

2. Ժամանակակից պապական պատմության մեջ չկա մի տեղ, որտեղ կարելի է պապուհուն «տեղավորել»: Լևոն IV-ի և Բենեդիկտոս III-ի միջև, որտեղ նրան «տեղավորում» է Մարտին Պոլյակը, նա չի կարող լինել, քանի որ Լևոն IV-ը մահացել 855 թ. հուլիս 17-ին, և, անմիջապես նրա մահից հետո, հոգևորականների ու մարդկանց կողմից Հռոմում պապ է ընտրվել Բենեդիկտոս III-ը:

3. Ավելի քիչ հավանական է, որ պապուհին «գահակալի» Վիկտոր III-ի (1087) և Ուրբան II-ի  (1088-99 ) կամ Պասկալ II-ի միջև, ինչպես ասվում է Ժան դե Մայիի ժամանակագրության մեջ:

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

Առաջին Հռոմի պապ է համարվում Պետրոս առաքյալը: Կաթոլիկները հավատում են, որ վերջին Հռոմի պապը ևս լինելու է Պետրոսը: Հենց Պետրոս II-ի ժամանակ է սկսվելու աշխարհի կործանումը:

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

Քրիսոնեությունը հավատում է Ասծուն , որդուն Հիսուս քիրստոսին և սուրբ հոքուն :

Քրիստոնյան պետք է հետևի տաս պատվիրաններին :
Դրանք են ՝

1. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկըրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ:
3. Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:
5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր:
8. Մի՛ գողացիր:
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»:

Ես հետևում եմ այս բոլոր պատվիրաններին : Ինքս կնքված եմ , Քրիստոնեական անունս Մարիամ է :

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s